ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել:2010 թվականի նոյեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկը բանակցություններ էր վարում պատգամավոր, բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ, կապված վերջինիս կողմից բանկի առջեւ ունեցած պարտավորությունները չկատարելու հետ: Բանկը հայտնել է, որ 2011 թվականի նոյեմբերից սկսած բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին բանկի առջեւ պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:Տիգրան Ստեփանյանի կողմից բանկի առջեւ ունեցած պարտավորությունների չկատարման կապակցությամբ 10.09.2012թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայց էր ներկայացրել դատարան՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով: Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում, հայտնել են բանկում: Tweet Դիտում՝ 3681