ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներդրել է արտասահման մեկնողների ապահովագրական վկայագրերի վաճառք համացանցում:Ինչպես հայտնել են ընկերությունում, ընկերության հաճախորդները կարող են առանց տնից դուրս գալու, հաշված րոպեների ընթացքում, ձեռք բերել ապահովագրական վկայագիրը՝ ընկերության կորպորատիվ կայքում www.RGS.am հասցեով: «Վկայագրի ձեռքբերման գործընթացը շատ պարզ է: Ընկերության կայքում լրացվում է հաճախորդի մասին տվյալների ձեւը, վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, եւ արդեն մի քանի վայրկյանից կարելի է ներբեռնել ու տպել վկայագիրը: Ստորագրելով այն` հաճախորդը ունենում է գործող ապահովագրության պայմանագիր: Վկայագրի կրկնօրինակն ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեին, որը տրամադրում է հաճախորդը, այդ պատճառով այն անհնար է կորցնել կամ մոռանալ ուղեւորության մեկնելիս, քանի որ կարելի է նորից տպել: Եթե վկայագիրը պատճենվի հեռախոսի մեջ, այն միշտ կլինի ձեռքի տակ, իսկ տպելու անհրաժեշտությունը կառաջանա միայն դեսպանատուն ներկայացնելու համար», - պարզաբանել են ընկերությունում:Կայքում հնարավոր է ընտրել ոչ միայն մեկանգամյա վկայագիր: Արտասահման հաճախակի մեկնողների համար նախատեսված են տարեկան վկայագրեր: Բացի այդ, հնարավոր է ապահովագրել բեռը կորստից եւ ուշացումից: Վաճառքի նոր ուղին թույլ է տալիս ապահովել ընկերության հաճախորդների շուրջօրյա սպասարկում: «Ապահովագրական վկայագրերի օնլայն վաճառքներն արդեն առօրյա են արեւմտյան զարգացած երկրներում: Հայաստանում այն հանդիսանում է նոր եւ շատ խոստումնալից ուղի: Մենք մտադիր չենք սահմանափակվել մեր ստեղծած գրասենյակների ամենալայն ցանցով: Ուղիղ վաճառքների ներդրումն օգնում է մեզ լինել ավելի մոտ հաճախորդներին եւ ապահովել նրանց համար առավելագույն հարմարավետություն», - ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: Tweet Դիտում՝ 4450