Առէկսիմբանկ. Մինչեւ տարեվերջ բանկային տոկոսադրուքները չեն փոխվի

04.07.2013 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկի վերլուծաբանները այս տարի վարկերի ու ավանդների տոկոսադրույքների փոփոխություն չեն կանխատեսում:

«Տոկոսադրույքը` դա օբյեկտիվ մեծություն է, որը ձեւավորվում է շուկայում: Բարձր տոկոսադրույքներ արձանագրելիս միաժամանակ պետք է նշել այն ցուցանիշը, որի հետ հարաբերակցում ենք վարկերի դրույքաչափերը: Եթե նշում ենք, որ Հայաստանում վարկային ռիսկի մակարդակը բարձր է` դա նշանակում է, որ տոկոսադրույքները նույնպես պետք է համապատասխանեն վարկային ռիսկի ցուցանիշին», - ասել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:

Նրա գնահատականով, ՀՀ Կենտրոնական բանկի դրամային քաղաքականությունը ուղղված է վարկային շուկայի կայունացմանն ու բանկերի կողմից բոլոր պլանային գործակիցների աճի ապահովմանը:

Դիտում՝ 4578
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW