ԱՄՆ դեսպանն ասել է, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանում զգալի տնտեսական ազդեցություն ունենալու ներուժ ունի

27.06.2013 | 18:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 26-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպաններ Քեթրին Լիչը եւ Ջոն Հեֆերնը այցելել են Ամուլսարի հանքավայր եւ շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք եւ Գնդեվազ:

Այցելության նպատակն էր ծանոթանալ ծրագրի մանրամասներին եւ Գեոթիմի կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացման որոշ ծրագրերի:
 
Այցի ավարտին Քեթրին Լիչն ասել է.

«Նախորդ շաբաթ Մեծ Ութնյակի գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ընդգծեց, որ կարեւոր է, որ երկրները եւ ընկերությունները աշխատեն միասին՝ արդյունահանող ոլորտում համընդհանուր չափանիշների հաստատման ուղղությամբ: Որպես Բրիտանիայում տեղակայված ընկերություն, Լիդիան Ինթերնեյշնլը ներկայացնում է բրիտանական պոտենցիալ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում: Մեզ համար կարեւոր է, որ ծրագրին աջակցում են այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որոնք ունեն հանքարդյունաբերության ոլորտում ամենաբարձր միջազգային չափանիշները: Սա ներառում է նաեւ շրջակա համայնքների տեղեկացվածության եւ համայնքների համար ծրագրից դրական տնտեսական եւ սոցիալական օգուտների ապահովում»:
 
ԱՄՆ Ջոն Հեֆերնն ասել է.

«Լիդիան Ինթերնեյշնլի Ամուլսարի հանքավայրը ներկայացնում է Հայաստանում կարեւոր օտարերկրյա ներդրումային ծրագիր: Քանի որ ընկերության բաժնետերերից շատերը ներդրողներ են ԱՄՆ-ից, ես ցանկացա ավելի լավ ծանոթանալ ծրագրին: Ծրագիրը Հայաստանում զգալի տնտեսական ազդեցություն ունենալու ներուժ ունի եւ մենք հույս ունենք, որ այն օրինակ կլինի առ այն, որ հանքարդյունաբերող ընկերությունը կարող է գործել պատասխանատու կերպով՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»:
 
Գեոթիմ ՓԲԸ-ն Լիդիան Ինթերնեյշնլի դուստր ձեռնարկությունն է: Լիդիանի ներդրողների շարքում են այնպիսի ճանաչված ներդրումային հաստատություններ, ինչպիսիք են Նյու-Յորքում տեղակայված Amber Capital-ը, First Eagle Investment Management-ը, Franklin Templeton-ը եւ Invesco Trimark Canada-ն: Ընկերության խոշոր եւ երկարամյա ներդրողներն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, Համաշխարհային բանկի խմբի անդամ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ):

Դիտում՝ 3090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW