Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լեհաստան այցի շրջանակներում տեղի կունենա հայ-լեհական գործարար համաժողով: Համաժողովի համակազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների (Գործատուների) Միությունը, հայտնել են գործակալությունում:Գործարար համաժողովին ներկա կգտնվեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բրոնիսլավ Կոմորովսկին:Համաժողովին Հայաստանից մասնակցում են արդյունաբերության տարբեր ոլորտ ներկայացնող 19 ընկերություն՝ ապահովագրություն, հեռահաղորդակցություն, գյուղատնտեսություն, հիդրոէներգետիկա, մետաղյա կառուցվածքներ, սննդարդյունաբերություն, ոսկերչություն, տուրիզմ, առեւտուր եւ ներմուծում, կրթություն, շինարարություն, բեռնափոխադրումներ:2012թ. Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է $42.4 մլն, որից արտահանումը կազմել է $599.3 հազ: Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին եւ ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ եւ փայտից իրեր, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ եւ այլն: ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն: Tweet Դիտում՝ 1331