ՏՄՊՊՀ-ը կանխել է մի շարք կեղծ ապրանքատեսակների իրացումը

18.06.2013 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) իր այսօրվա նիստում խիստ նախազգուշացում է տվել շուկայում հայտնված Բարի Սամարացի, Քրաուն Քեմիքալ ընկերությունների եւ Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքը կեղծող տնտեսվարողներին:

Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող Քրաուն Քեմիքալ ընկերությունը հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից:

Պարզվել է, որ Քրաուն Քեմիքալ ընկերության երկու նախկին աշխատակից հիմնել են նոր ընկերություն եւ, թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, «Քրաուն Գոլդ» ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա, հայտնել են ՏՄՊՊՀ-ում:

Հանձնաժողով է դիմել նաեւ մսամթերքի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող Բարի Սամարացի ընկերությունը, տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության Էրզրում ընկերության կողմից, որն արտադրում է «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ» եւ «ECO PICANT ERZRUM» անվանումով երշիկներ: Մինչդեռ վերոնշյալ ապրանքային նշանները «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում:

Հանձնաժողովին է դիմել նաեւ Պռոշյանի կոնյակի գործարանը՝ տեղեկացնելով, որ շուկայում «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո կոնյակ է իրացվում հուշանվերային շշերով, որոնց ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր Պռոշյանի կոնյակի գործարանը ստացել է մտավոր սեփականության գործակալությունում:

«Այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը եւ արդեն իսկ վերացրել են խախտումը, եւ հաշվի առնելով բողոքող կողմերի միջնորդությունները՝ մեղմ պատիժ կիրառելու առումով, հանձնաժողովի որոշմամբ վերջինները ստացան խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով»,- հայտնել են հանձնաժողովում:

Դիտում՝ 1752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW