Երեւան: Մեդիամաքս: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է Հայռուսգազարդի կողմից վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները.- ամսական մինչեւ 10 հազ. խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 156 դրամ 1 խմ-ի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ն)՝ ներկայիս 132 դրամի փոխարեն;- ամսական 10 հազ. եւ ավելի խմ սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ $276,98 սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ ներկայիս $243,13-ի դիմաց:Հայաստանի էլ. ցանցերի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները.- 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլ. էներգիայի ցերեկային սակագինը՝ 38 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ (ներկայիս, համապատասխանաբար, 30 եւ 20 դրամի փոխարեն);- 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլ. էներգիայի ցերեկային սակագինը՝ 35 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն);- 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլ. էներգիայի ցերեկային սակագինը՝ 29 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն):Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն ս.թ. հուլիսի 7-ից: Tweet Դիտում՝ 1318