Ամերիաբանկը գործարարների հետ քննարկել է միջազգային ֆակտորինգի եւ առեւտրի ֆինանսավորման հարցեր
05.06.2013 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ամերիաբանկը կազմակերպել է իր Առեւտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցների եւ գործարարների հանդիպում-սեմինար միջազգային առեւտրի ֆինանսավորման գործիքների եւ միջազգային ֆակտորինգի թեմաներով:
Ինչպես հայտնել են բանկում, սեմինարը նախատեսված էր տնտեսության տարբեր ոլորտների արտադրողների, ներմուծողների եւ արտահանողների համար, ովքեր իրականացնում են տեղական եւ միջսահմանային առեւտուր:
Հանդիպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` կապված Ամերիաբանկի` Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCI) միջազգային խոշորագույն ֆակտորինգային միությանն անդամակցելու հետ, ինչպես նաեւ բանկի կողմից առաջարկվող` առեւտրի ֆինանսավորման գործիքների հնարավորություններն ու առավելությունները եւ առաջարկել փոխշահավետ համագործակցություն:
Ամերիաբանկը հրավիրել էր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային առեւտրի ֆինանսավորման հարցերով փորձառու խորհրդատու Իգոր Ռուսինին, որը 2010-2012 թթ.-ին խորհրդատվական հարցերով այցելել է աշխարհի 9 երկրի 42 բանկ, որոնք հանդիսանում են ՎԶԵԲ-ի առեւտրի ֆինանսավորման ծրագրի մասնակից:
«Շուրջ մեկ տարի համագործակցում եմ Ամերիաբանկի հետ ՎԶԵԲ-ի Առեւտրի ֆինանսավորման աջակցման (TFP) ծրագրի շրջանակներում որպես խորհրդատու: Խորհրդատվության մեջ, ըստ իս, առաջնային խնդիրը կայանում է աշխատանքը հաճախորդների հետ, եւ մենք խնդիր ենք դնում հաճախորդների համար պարզաբանել առեւտրի ֆինանսավորման գործիքների առավելությունները, որպեսզի նրանք կարողանան դրանք օգտագործել պրակտիկայում: Դա շատ մեծ ու կարեւոր խնդիր է, եւ ես կարծում եմ, որ մենք կարողացանք այսօր հաջողությամբ դա իրականացնել», - նշել է Իգոր Ռուսինը:
Հանդիպման ժամանակ Ամերիաբանկի Առեւտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցները եւ ՎԶԵԲ-ի խորհրդատու Իգոր Ռուսինը ներկայացրել են միջազգային առեւտրում կիրառվող վճարային գործիքների` ակրեդիտիվների, երաշխիքների եւ պահուստային ակրեդիտիվների առավելությունները եւ կիրառման հնարավորությունները գործարարների համար:
Ամերիաբանկն առաջին հայաստանյան բանկն է, որը հաստատող բանկի կարգավիճակ է ստացել ՎԶԵԲ-ի կողմից, արդեն որպես այդպիսին կարող է աջակցել արտահանողներին ` ՎԶԵԲ-ի Առեւտրի աջակցման ծրագրի շրջանակներում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: