Հայփոստի արդիականացրել է իր բաժանմունքը Բերդում

01.06.2013 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդ քաղաքի արդիականացված փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում, հայտնել են Հայփոստում:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում:

Դիտում՝ 3614

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW