ԿԲ-ն կաջակցի ՀԱՀ մագիստրոսական ծրագրին

31.05.2013 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. սեպտեմբերից մեկնարկելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող կրթական ծրագիրը, որին աջակցում է Հայաստանի կենտրոնական բանկը:

Ծրագրին մասնակցող ուսանողները ՀՀ ԿԲ փորձառու հետազոտողների աջակցությամբ հետազոտական աշխատանքներ կիրականացնեն՝ օգտվելով ԿԲ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում» առկա տվյալների շտեմարաններից, հայտնել են ԿԲ-ում:

Ուսանողները հնարավորություն կունենան հաղորդակցվելու կենտրոն այցելող միջազգային հեղինակություն վայելող բարձրակարգ հետազոտողների հետ: Մակրո եւ միկրո տնտեսագիտության խորը գիտելիքների տիրապետող, հետազոտություններ կատարելու ունակություններով օժտված եւ ներուժ ունեցող շրջանավարտները աշխատելու հնարավորություն կստանան Կենտրոնական բանկում, ինչպես նաեւ ԿԲ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում»:

Դիտում՝ 1947

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW