ՀԾԿՀ-ն մտադիր չէ նոր քննարկում կազմակերպել գազի թանկացման թեմայով
30.05.2013 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.tvk.tv/

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կոչ է արել շահագրգիռ կողմերին ներկայացնել բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի հետ կապված գրավոր եւ բանավոր առաջարկությունները:
«Կարեւորելով բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, խնդրվում է բոլոր շահագրգիռ կողմերին, նշված գործընթացի հետ կապված գրավոր եւ բանավոր առաջարկությունները, մինչեւ սույն թվականի մայիսի 31-ը, ժամը 18:00, ներկայացնել ՀԾԿՀ (ք.Երեւան, Սարյան 22, կամ էլեկտրոնային փոստով՝ psrcinfo@psrc.am) կամ դրանց մասին հայտնել գործող հատուկ բացված հեռախոսային թեժ գծին 528 521 հեռախոսահամարով», - հայտնում է հանձնաժողովն իր տարածած հաղորդագրությունում:
Հանձնաժողովը փաստորեն հրաժարվել է նոր քննարկում անցկացնել երեկվա ձախողված փորձից հետո:
«Ցավոք, աշխատանքային քննարկումը չկայացավ, ներկա գտնվող որոշ մասնակիցների ոչ կառուցողական մոտեցումների պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: