Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին

29.05.2013 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին:

Ծառուղու բացման հավաստագիրը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնին հանձնվել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից:

Արմեն Սարգսյանի բարեգործական «Երեւան, իմ սեր» նախաձեռնության հրավերով Հայաստան այցելած Արքայազն Չարլզին հավաստագիրը հանձնվել է մայիսի 28-ին` Մատենադարան այցելության ժամանակ: Մատենադարանի ձեռագրերի հավաքածուին ծանոթանալուց հետո Արքայազն Չարլզին ներկայացվել է Դիլիջանի միջազգային դպրոցը, որը 2014 թվականի սեպտեմբերին կբացի իր դռները առաջին աշակերտների համար:

Դիլիջանում Արքայազն Չարլզի ծառուղում կտնկվեն 65 չինարիներ: Գիտելիքի ծառ համարվող չինարին Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանիշն է:

Դիտում՝ 5038
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW