Սամվել Ճզմաչյանը ընտրվել է Բանկերի միության նախագահ

25.05.2013 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Սամվել Ճզմաչյանը նախկինում եւս (2003 -2006 թվականներին) ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը:

«Շնորհակալ եմ Հայաստանի բանկերի միության խորհրդին` բանկերի համար շատ կարեւոր եւ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ՀԲՄ նախագահությունը կրկին անգամ ինձ վստահելու համար: Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային եւ ամենակայացած ճյուղերից մեկը, եւ մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով, միշտ պետք է անենք հնարավորինս այն էլ ավելի ամուր եւ կայուն դարձնելու համար», - նշեց Սամվել Ճզմաչյանը:

Դիտում՝ 5109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW