Առէկսիմբանկն ուժեղացրել է գործառնական ռիսկերի կառավարումը

23.05.2013 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամենամեծ ֆինանսական ու գործարար համբավի կորուստներն առաջանում են հենց գործառնական ռիսկերի իրացումից: Գործառնական ռիսկը` դա այն ռիսկերից մեկն է, որի կառավարումն ու ժամանակին կանխարգելումը թույլ է տալիս խուսափել էական կորուստներից կամ հասցնել դրանք նվազագույնի, հայտնել են Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում:

Գազպրոմբանկի խմբում ռիսկերի կառավարման ինտեգրացված համակարգի ներդրման պահից Առէկսինբանկ-Գազպրոմբանկի խումբը գործարկեց գործառնական ռիսկերի կառավարման այնպիսի մեթոդաբանություն, որը մշակվել է մայր բանկում գործող մեթոդաբանության հիման վրա: Մայր բանկը ռուսական առաջին բանկերից մեկն էր, որտեղ ներդրվել է գործառնական ռիսկերի կառավարման ֆունկցիոնալ-դերային մոդելը:

Մայր բանկի ռիսկ-մենեջմենթի նախաձեռնությամբ Խմբի ֆինանսական կազմակերպություններում ներդրվել է և մշտապես կատարելագործվում է գործառնական ռիսկերի կառավարման մեթոդաբանությունը` հաշվարկման և վերլուծության համակարգի միջոցով բացահայտելով դրանց առկայությունը բոլոր ուղղություններով:

Այսօրվա դրությամբ Առէկսինբանկ-Գազպրոմբանկի խմբի գործառնական ռիսկերի կառավարման մեթոդաբանությունը համապատասխանում է մայր բանկի մեթոդաբանությանը և համարվում Հայաստանի բանկային համակարգում ամենաժամանակակիցներից ու արդյունավետներից մեկը:

Դիտում՝ 5044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW