Արմավիրի մարզում դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի

23.05.2013 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու կարկտահարությունից առաջացած վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։

Մրգաշատ գյուղում կառավարության ղեկավարը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Գյուղացիներն օգնություն են  խնդրել վարչապետից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ եւ նման պայմաններում չեն կարող կատարել դրանք: Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն կա համապատասխան հանձնարարություն եւ Կենտրոնական բանկը բանակցում է առեւտրային բանկերի հետ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ամենասեղմ ժամկետներում բոլոր վարկառուների համար անհատական մոտեցման սկզբունքով կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, բանկերը կվերանայեն տոկոսադրույքները, դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի: Ամբողջ ընթացքում կենտրոնական բանկում կգործի թեժ գիծ` բոլոր հարցերն առավել օպերատիվ լուծելու համար:

Դիտում՝ 1540

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW