ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագիր է գործարկել սկսնակ գործարարների համար
22.05.2013 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՓՄՁ ԶԱԿ

«Հայաստանի Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը Երեւանում գործարկել է «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագիրը՝ նախատեսված նրանց համար, ովքեր ուզում են զբաղվել բիզնեսով կամ արդեն իսկ զբաղվում են մինչեւ 3 տարի:
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության եւ ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ, հայտնել են հիմնադրամում:
Մասնակցելով ծրագրին` սկսնակ գործարարները կստանան բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության եւ ֆինանսների պլանավորման գիտելիքներ եւ համապատասխան գործարար հմտություններ:
Ծրագրի տեւողությունը մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից նույնպես:
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը սկսնակի ցանկությամբ կարող են ներկայացվել վարկավորման Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետեւյալ պայմաններով`
• առավելագույնը 5 մլն դրամ;
• տարեկան տոկոսադրույքը` 10 %;
• առավելագույնը 5 տարի մարման ժամկետով;
• Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
Ծրագրի մանրամասները ներկայացված են այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: