Արարատբանկը յուրովի է պատասխանում էներգակիրների թանկացմանը

16.05.2013 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկը յուրովի է պատասխանել Հայաստանում էներգակիրների սպասվող թանկացումներին՝ հիշեցնելով էներգախնայողության ֆինանսավորման իր ծրագրի մասին:

Արարատբանկի  եւ  գերմանական GGF հիմանդրամի կողմից  2012-ի նոյեմբերից մեկնարկած էներգախնայողության ֆինանսավորման ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է $1.83 մլն-ի վարկ, հայտնել են բանկում:

Այս նպատակով բանկը GGF հիմնադրամից ներգրավել էր $5 մլն:
    
«Էներգախնայողության ներդրումները կկրճատեն էներգակիրների ձեռքբերման ծախսերը,  կապահովեն կենսապայմանների բարելավում, առողջության պահպանում եւ բարեկեցություն: Միեւնույն ժամանակ, էականորեն կբարձրացնեն այն գույքի արժեքը, որտեղ ուղղվել են այդ ներդրումները:

Ֆինանսավորումն ուղղված է ռեզիդենտ ֆիզիկական անձանց եւ մասնավոր  ընկերություններին:  Ֆիզիկական անձանց հասանելի է առավելագույնը $30,000 դոլար տարեկան 12.99% տոկոսադրույքով: Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվում է  մինչեւ €500,000-ին համարժեք ԱՄՆ դոլարի սահմանաչափով,  իսկ €500,000 եվրոյին համարժեք ԱՄՆ դոլարը գերազանցող վարկերը կարող են դիտարկվել անհատական  սկզբունքով:  Կորպորատիվ  հաճախորդների  համար  վարկի տոկոսադրույքը  կազմում  է  11%`   4 տարի մարման ժամկետի դեպքում եւ 12%` 5 տարով տրամադրվելու պարագայում», - հայտնել են բանկում:
 
Ֆինանսավորումը հասանելի է այն անհատներին եւ ընկերություններին, որոնք ծրագրում են իրականացնել ֆինանսական առումով կենսունակ նախագծեր՝ ապահովելով էներգախնայողություն  եւ   CO2 արտանետումների կրճատում Հայաստանում: Վարկառուները կստանան  նաեւ  տեխնիկական օժանդակություն.   Արարատբանկը  հնարավորություն ունի օգտվել միջազգային եւ ազգային  փորձագետների  ծառայություններից,  որոնք  կօժանդակեն ձեռնարկություններին՝       իրականացնելով էներգիայի սպառման գնահատում, ֆինանսական շահավետության  հաշվարկ` չափանիշներին համապատասխանող սարքավորումների եւ հզորացված կատարողականություն ապահովող տեխնոլոգիաների ընտրության հարցում:

Դիտում՝ 1797
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW