Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները կմեկնեն Թաիլանդ
03.05.2013 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Մայիսի 2-ին կայացավ Կոնվերս Բանկի «Մաստեր Վոյաժ» մրցանակաբաշխությունը՝ Mastercard եւ Maestro քարտապանների համար:
Առաջին եւ երկրորդ մրցանակները՝ 14 եւ 7 օրյա ուղեւորություններ դեպի Թաիլանդ, հանձնվեցին ակցիայի հաղթողներին:
Ինչպես հայտնել են բանկում, ճամփորդական փաթեթները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր երկու անձի համար, շահեցին քանակով եւ գումարային մեծությամբ ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացրած քարտապաններ Սուսաննա Հովհաննիսյանը եւ Լիանա Պուրտոյանը:
Ակցիայի մյուս հաղթողները (եւս 50 քարտատերեր) որպես նվեր ստացան կենցաղային տեխնիկա:
Կոնվերս Բանկի «Մաստեր Վոյաժ» ակցիան գործում էր 2012թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ ս.թ. ապրիլի 1-ը, որի ընթացքում իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի Mastercard եւ Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն ունեին ստանալու գլխավոր երկու մրցանակները:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: