Տարեկան գնաճն ապրիլին կազմել է 3.9%

02.05.2013 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013-ի ապրիլին 2012թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 3.9%, իսկ 2013թ. հունվար-ապրիլին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 3.2%-ով:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-ապրիլին արձանագրվել  է սպառման ապրանքների 3.6%, պարենամթերքի՝ 2.9%, ոչ պարենային ապրանքների՝ 5.5% եւ ծառայությունների սակագների 2,3% աճ, հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրիլին արձանագրվել  է սպառման ապրանքների 4.5%, պարենամթերքի՝ 4.2%, ոչ պարենային ապրանքների՝ 5.2% եւ ծառայությունների սակագների 2.4% աճ:

2013թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0.4% գնանկումով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

2013թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5% գնանկում, ընդ որում, դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 2-ում (բանջարեղենի և կարտոֆիլի, շաքարավազի ապրանքախմբերում) նշված ժամանակահատվածում գրանցվել է 9.6-0.3% գնանկում, իսկ մյուս 11-ում` 0.1-4.4% գնաճ:

2013թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5 գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է դեղամիջոցների`0.5%, կահույքի` 0.7%, կենցաղային էլեկտրաապրանքների`1.2%, անձնապիտո ապրանքների`1.9%, կոշկեղենի` 5.2% գնաճով:

2013թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.2%-ով: 2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ բենզինի գինը նվազել է 1.2%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով գրանցվել է 3.8% գնաճ:

Դիտում՝ 1251
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW