ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ստացել է Հաշվի օպերատորի կարգավիճակ

30.04.2013 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին  շնորհվել է Հաշվի օպերատորի կարգավիճակ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, դա նշանակում է, որ այսուհետ բանկը միջնորդավորելու է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից բաժնետիրական ընկերություններին մատուցվող Ռեեստրի վարման ծառայությունները, ինչպես նաեւ կորպորատիվ արժեթղթերի սեփականատերերին մատուցվող պահառության ծառայությունները:

Բոլոր բաժնետիրական ընկերությունները, որոնց ռեեստրը նախկինում վարվել է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, կարող են այսուհետ վերակնքել պայմանագրերը բանկի միջոցով:

Դիտում՝ 1977

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW