TeleTrade Armenia ուսումնական եւ վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայաստանում իր գործունեության առաջին տարվա արդյունքները:Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում TeleTrade Armenia-ի տնօրեն Վահե Շահինյանը որպես գլխավոր ձեռքբերում առանձնացրել է այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում կենտրոնը արժանապատվորեն ձեռք է բերել հուսալի ֆինանսական գործընկերոջ համբավ:Վահե Շահինյանի խոսքերով, նշված ժամանակահատվածում TeleTrade Armenia-ն ակտիվ մասնակցություն է ունեցել ֆինանսական ոլորտի մասնակիցների կրթական գործընթացի կազմակերպման մեջ: Մասնավորապես, ձեւավորվել են ավելի քան 80 ուսումնական խմբեր` մոտ 3 600 ունկնդիրների մասնակցությամբ: 2012 թ. նոյեմբերին ուսումնական կենտրոնը հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կողմից ղեկավարվող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) հետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին համաշխարհային, տարածաշրջանային եւ հայկական շուկաների, դրանց առանձին հատվածների հետազոտությունները ներկայացնելու նպատակով: 2012թ. վերջում TeleTrade Armenia-ն ներկայացրեց «Վաստակի'ր բորսայում» գիրքը, որի հիմնական նպատակն է՝ օգնել հայրենական թրեյդերներին արհեստավարժ եւ գրագետ աշխատելու բորսաներում:Վերջերս իրականացվեցին կազմակերպության վերաբրենդավորման աշխատանքները՝ TeleTrade միջազգային բրոքերային ընկերության կորպորատիվ ոճին համապատասխան: Ինչպես նշել է Վահե Շահինյանը, նոր կորպորատիվ ոճն ավելի լավ է արտացոլում TeleTradе Armenia-ի հուսալիությունն ու թափանցիկությունը: «Հաշվետու ժամանակահատվածում ուսումնական կենտրոնը անցել է զարգացման հաջող ուղի, ինչի վառ վկայությունն էր նաեւ մեր ունկնդիրների եւ գործընկերների գնահատականները, որոնք հնչեցին վերջերս կազմակերպած հոբելյանական ընդունելության ժամանակ», - եզրափակել է TeleTradе Armenia-ի ղեկավար Վահե Շահինյանը: Tweet Դիտում՝ 7082