Ազգային ավիափոխադրող ունենալու որոշումը քաղաքական է, կարծում է միջազգային փորձագետը

19.04.2013 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ճամփորդության եւ զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումի նախագահ Մայքլ Վուկոսքիչը այսօր Երեւանում ասել է, որ ազգային ավիափոխադրող ունենալ կամ չունենալը զուտ քաղաքական որոշում է:

«Այն կայացնելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում՝ երկրին հատուկ խնդիրները: Կարծում եմ, փոքր երկրների համար ազգային փոխադրող ունենալն այնքան էլ կարեւոր չէ: Կարելի է հարցն այսպես դնել. ներդրումները կատարել ազգային փոխադրող ունենալո՞ւ, թե՞ զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նշել է. «Անշուշտ, դա Հայաստանի կառավարության որոշումն է, եւ ես հասկանում եմ ՀՀ դժվարին տարածաշրջանային իրավիճակը: Բայց կան շատ օրինակներ, երբ կոնկրետ երկրում, չնայած ճգնաժամին, սպասարկումը չի դադարեցվել»:

Դեսպանը նշել է Բեյրութի օդանավակայանի օրինակը լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, որտեղ ավիափոխադրման «որեւէ ընդհատում չի եղել»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն անդրադարձել է Արմավիա-ի գործունեության դադարեցման հետեւանքով տուրիստական հոսքերի վիճակին. «Մենք ակտիվ կապի մեջ ենք մասնավոր հատվածի հետ, մինչ այս պահը որեւէ բողոք կամ չեղյալ հայտարարված տուրիստական հոսքի օրինակ չունենք: Թռիչքների հաճախականությունն ավելացնելու թույլտվություն ստացած ավիաընկերությունները փակեցին այն շուկան, որին նախկինում տիրապետում էր Արմավիա-ն»,- ասել է փոխնախարարը:

Դիտում՝ 2568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW