Հայփոստը գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն

18.04.2013 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն:

Նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը և հաճախորդ-ընկերություն հաղորդակցությունը` տեղեկատու կենտրոնը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի մեծաթիվ զանգերի միաժամանակյա ընդունումը: Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգն ապահովում է զանգերի ուղղորդումն ըստ ստորաբաժանումների, իսկ զանգերի ձայնագրումը հնարավորություն է տալիս վերահսկել ծառայության մատուցման որակը:

Այդ նպատակով «Հայփոստ»-ը ավելացրել է Տեղեկատու կենտրոնի աշխատակիցների թիվը, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում` բարձրորակ սպասարկման պահանջներին համապատասխանելու նպատակով:

Դիտում՝ 3752

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW