Քննարկվել են ԼՂՀ-ում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումները

15.04.2013 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը:

Քննարկվել են ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային եւ  անձնավորված հաշվառման համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի ներդրման, ինչպես նաեւ տեղեկատվական համալիր բազաների ձեւավորման նպատակով կատարվող բարեփոխումներին առնչվող հարցեր:

Դիտում՝ 1721

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW