Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել է առաջին համատեղ ֆակտորինգային գործարքը

12.04.2013 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ (Հայաստան) բանկը եւ «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ-ն համատեղ իրականացրել են ֆակտորինգային առաջին գործարքը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Գործարքի շրջանակներում բանկը տրամադրում է ֆինանսավորում հաճախորդին, իսկ ՎՏԲ Ֆակտորինգը իր վրա է վերցնում ռուսական դեբիտորիական ռիսկը: Ֆինանսավորման հաստատված սահմանաչափը գերազանցում է 100 մլն ռուբլին, հայտնել են բանկում:

Բանկում հավելել են, որ նախագծի իրականացման սխեման եզակի է Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների համար. մի կողմից գործարքը իրականացվել է երկֆակտորային միջազգային ֆակտորինգի մոդելով, իսկ մյուս կողմից երկու ֆակտորները հանդիսանում են միեւնույն բանկային ՎՏԲ խմբի անդամ, ինչով եւ ապահովվում են հնարավորություններ սահմանաչափային քաղաքականության սկզբունքների կոորդինացման, որոշումների ընդունման արագության, հաճախորդներին ծառայությունների մատուցման օպերատիվության, ճկունության ցուցաբերման համար եւ այլն:

«Հայաստանի արտահանման միտում ունեցող տնտեսության համար անհրաժեշտ է հենց միջազգային ֆակտորինգը, որպես արտահանման ռիսկերի ծածկման եւ միեւնույն ժամանակ, որպես առանց գրավի ֆինանսավորման մեխանիզմ: Այդ պատճառով մենք ՎՏԲ Ֆակտորինգի հետ համատեղ կարող ենք մեր հաճախորդ-արտահանողներին առաջարկել այս համալիր ծառայությունը լավագույն պայմաններով` օգտագործելով մասնագիտացված կազմակերպությունների  եւ ՎՏԲ խմբի կազմում գտնվող բանկերի աճող ցանցի առավելությունները», - ասել է բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ-ն «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի դուստր կազմակերպությունն է, տրամադրում է ֆակտորինգային ծառայություններ սկսած 2009թ-ից: 2011թ. ՎՏԲ Ֆակտորինգը հանդիսանում է ռուսաստանյան շուկայի առաջատարներից: Կազմակերպության աշխարհագրությունը ընդգրկում է Ռուսաստանի 17 խոշոր քաղաքներ: Հաճախորդների ներգրավումն իրականացվում է նաեւ ՎՏԲ Բանկի մասնաճյուղերի միջոցով: ՎՏԲ Ֆակտորինգը հանդիսանում է խոշոր միջազգային IFGroup ֆակտորինգային միության, ինչպես նաև ֆակտորինգային կազմակերպությունների անդամ:

Դիտում՝ 3553
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW