Անելիք Բանկը ներդրել է նոր վարկատեսակ

10.04.2013 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը ներդրել է նոր՝ քարտային «Տոնական» վարկատեսակը, որը նախատեսված է հաճախորդների սպառողական կարիքները, այդ թվում նաեւ տոնական եւ այլ միջոցառումների ծախսերը հոգալու համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, վարկատեսակը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ապահովված են անշարժ գույքով եւ կարող են ներկայացնել եկամուտները հաստատող փաստաթղթեր: Վարկը տրամադրվում է վճարային քարտի միջոցով:

«Տոնական» վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 19,9% (ՀՀ դրամի դեպքում) եւ 15,9% (ԱՄՆ դոլարի դեպքում): Վարկի չափը սահմանվում է վարկ/գրավ հարաբերության մինչեւ 70%-ի չափով: Մարման ժամկետը մինչեւ 10 տարի է:

Դիտում՝ 1974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW