ՊրոԿրեդիտ Բանկը բարձրացնում է խնայողական հաշիվների տոկոսադրույքը
05.04.2013 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՊրոԿրեդիտ Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով խնայողական հաշիվների տոկոսադրույքը 7-ից մինչև 9%:
Ինչպես նշել են բանկում, խնայողական հաշիվը գումար խնայելու ամենաճկուն եղանակն է եւ հաճախորդները կարող են սկսել խնայել նույնիսկ փոքր գումարից (20 000 դրամ) եւ օգտվել ծառայության շատ այլ առավելություններից: Դրամական միջոցները միշտ հասանելի են, եւ կարող են համալրվել կամ նվազեցվել ցանկացած ժամանակ եւ ցանկացած գումարով՝ առանց արդեն կուտակված տոկոսները կորցնելու:
Խնայողական հաշվի բացումը տեւում է մի քանի րոպե: Հաճախորդները կարող են կառավարել հաշիվը Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի ցանկացած մասնաճյուղում՝ անկախ նրանից, թե որ մասնաճյուղում էր այն նախապես բացվել:
Այսօր Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկն ունի 15 մասնաճյուղից բաղկացած ցանց՝ 11-ը Երեւանում և 4-ը մարզերում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: