Գրանթ Թորնթոնը հաղթել է International Accounting Bulletin-ի «Տարվա ցանց» անվանակարգում

03.04.2013 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

International Accounting Bulletin ամսագիրը Գրանթ Թորնթոնին հաղթող է ճանաչել «Տարվա ցանց» անվանակարգում 2013թ. մարտին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ:  

Ինչպես հայտնել են ընկերությունում, 2012 թ-ին աշխարհի խոշոր աուդիտորական եւ խորհրդատվական ցանցերի մեջ Գրանթ Թորնթոնը գրանցել է ամենամեծ աճը (10.4%), ինչն էլ նպաստել է մրցանակին:

Գնահատող հանձնաժողովը հիմնվել է մի շարք ոլորտներում թեկնածու կազմակերպությունների ցուցաբերած ուժեղ կողմերի վրա, այդ թվում՝ ցանցի ողջ ծածկույթում մատուցվող աուդիտորական ծառայությունների որակը, ռազմավարական կարեւորության շուկաներում ունեցած դիրքը եւ տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած փորձագիտության մակարդակը:     

«Գրանթ Թորնթոնը աշխարհում բարձր հեղինակություն է վայելում հատկապես դինամիկ աճ ապրող ընկերություններին մատուցվող ծառայությունների առումով, եւ այս մրցանակը արդյունք է մի շարք կարեւոր ուղղություններով, ինչպիսիք են հաճախորդների գոհունակությունը եւ ռազմավարական դիրքերի ամրապնդումը, մեր տարած հետեւողական աշխատանքի: Հայաստանում մենք մատուցում ենք մասնագիտական ծառայություններ, որ կառուցվում են յուրաքանչյուր հաճախորդի կարիքների համաձայն եւ նպատակ ունեն էական աջակցության եւ գործնական խորհուրդների միջոցով օգնել հաճախորդին բացահայտել իր իրական ներուժը»,- այս առիթով նշել է Գրանթ Թորնթոնի հայաստանյան ընկերության տնօրեն Գագիկ Գլույբուդաղյանը:

Դիտում՝ 3778

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW