Ադրբեջանը մնում է Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը

26.03.2013 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ. հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի խոշորագույն արտաքին առեւտրային գործընկերը Ադրբեջանն էր, որին բաժին է հասել $185 մլն:

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի արտահանումը Ադրբեջան կազմել է $87.1 մլն դոլար, իսկ ներմուծումը ` $93.4 մլն դոլար, հաղորդում է Trend-ը:

Երկրորդ տեղում Թուրքիան է ($181 մլն), երրորդում՝ Ուկրաինան ($94 մլն):

Հունվար-փետրվարին Վրաստանի արտահանումը կազմել է $ 358 մլն (17% աճ), ներմուծումը `$975 մլն (նվազումը` 8%):

Երկրի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը հունվար-փետրվարին կազմել է $ 617 մլն:

Համեմատության համար` Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը  հունվար-փետրվարին կազմել է $887.2 մլն, այդ թվում, արտահանումը `$241.3 մլն, ներմուծումը` $645 մլն:

Դիտում՝ 2852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW