Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ, Քուվեյթ եւ Քաթար

19.03.2013 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, այնուհետեւ՝ Քուվեյթ եւ Քաթար:

Այցի շրջանակում Արմեն Գեւորգյանը կհանդիպի այդ երկրների կառավարությունների ներկայացուցիչների հետ՝ երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Փոխվարչապետը հանդիպումներ կունենա նաեւ մասնավոր հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը վերոհիշյալ երեք երկրների հետ համագործակցության միջկառավարական հանձնաժողովների համանախագահն է:

Դիտում՝ 6488

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW