Մարտի 22-24-ին Երեւանում կկայանա FINAR ցուցահանդեսը

18.03.2013 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարտի 22-24-ը ՀՀ նկարիչների միության շենքում (Երեւան, Աբովյան 16) կկայանա «FINAR» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի ֆինանսական հատվածին:

Ցուցահանդեսին կներկայացվեն հայաստանյան բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները եւ այլն: Հատուկ տաղավարով կմասնակցի ՀՀ կենտրոնական բանկը, հայտնել են ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպոմեդիա»  ցուցահանդեսների  նախագծման կենտրոնից:

Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել եւ ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերությունների, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում, եւ գործարարների, մասնավոր անհատների միջեւ:

Դիտում՝ 2073
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW