Հայփոստն արդիականացրել է իր բաժանմունքները Շենգավիթում եւ Աջափնյակում

15.03.2013 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր տեղի է ունեցել ՀայՓոստի Շենգավիթ եւ Աջափնյակ վարչական շրջանների թիվ 0074 եւ 0097 արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:

Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված եւ ձեւավորված են` համաձայն ՀայՓոստի նոր կորպորատիվ ոճի, հայտնել են ընկերությունում:
 
Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել եւ նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին:

Դիտում՝ 1422

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW