Յունիբանկն ու VEGA-ն 4 ամսով կազատեն գնորդներին ապառիկի մարումներից

14.03.2013 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Յունիբանկը եւ VEGA խանութների ցանցը համատեղ իրականացնում են նոր ակցիա, որի շրջանակներում հաճախորդն ապառիկ գնումների դեպքում ազատվում է վարկի 4 ամսվա մարումներից:

Նշված ժամանակահատվածում վարկի մարումները հաճախորդի փոխարեն իրականացնում է VEGA խանութների ցանցը, հայտնել են բանկում:
 
Ակցիայի շրջանակներում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է վարկեր հետեւյալ պայմաններով. վարկի գումարը` մինչեւ 1 000 000 դրամ, ժամկետը` 36 ամիս,  տոկոսադրույքը` 20% տարեկան, կանխավճարը` 0%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն եւ պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Ակցիան գործում է մինչեւ  ապրիլի 7-ը:

Յունիբանկի կողմից սպառողական նպատակների համար տրամադրված վարկերի քանակը 2012 թ-ին աճել է  երկու անգամ, ծավալը կազմել ավելի քան 35,3 մլրդ դրամ:

Յունիբանկն ու VEGA 4 ամսով կազատեն գնորդներին ապառիկի մարումներից

Դիտում՝ 7108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Ամենաընթերցվածը

Smartclick.ai
Quality Sign BW