Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հարգելի ղեկավարներ.Երեկ մեր կայքում տեղադրել էինք մի նյութ, որը պատմում է 4-ամյա Անգելինա Միրզոյանի մասին, որին անհրաժեշտ է գլխուղեղի շտապ վիրահատություն Գերմանիայում։Վիրահատության համար անհրաժեշտ է 17 000 ԱՄՆ դոլար: Անգելինան ունի նաեւ վերականգնողական երկարատեւ բուժման կարիք։ Հայաստանում գործում են 21 բանկեր` եթե ձեզանից յուրաքանչյուրը տրամադրի 1 000-ական ԱՄՆ դոլար, Անգելինա Միրզոյանի վիրահատության գումարը կհավաքվի: Կամ եթե 5 բանկեր յուրաքանչյուրը տրամադրեն 3 000-ական ԱՄՆ դոլար, մնացած գումարը հաստատ ավելի հեշտ կլինի հավաքագրել:Մենք հասկանում ենք, որ բանկերի մեծամասնությունը ունեն սեփական բարեգործական եւ կորպորատիվ պատասխանատվության ծրագրերը, որոնց շրջանակներում օգնում են մարդկանց: Մենք շնորհակալ ենք ձեզ դրա համար: Բայց այսօր գործ ունենք մի փոքրիկ մարդու կյանքի հետ` դուք կարող եք միավորվել ու փրկել այն: Մենք գիտենք, որ դուք ի զորու եք դա անել:Խնդրում ենք, եկեք միասին օգնենք Անգելինա Միրզոյանին:Անգելինային աջակցողները միավորված են հետեւյալ ֆեյսբուքյան էջում։http://www.facebook.com/pages/Օգնենք-Փոքրիկ-Անգելինային/163485073803669 Դուք կարող եք օգնել փոքրիկ Անգելինային` գումար փոխանցելով հետեւյալ հաշվեհամարին.006-049472-001 (HSBC Բանկ Հայաստան)` դրամային հաշիվ:Անգելինայի ծնողների հեռախոսահամարներն են. 055 422020 – Արտակ, 096 702520 - Գոհար։Հարգանքով,Banks.am Tweet Դիտում՝ 2615