Երեւան: Մեդիամաքս: Անգելինա Միրզոյանը 4 տարեկան է, եւ նրան անհրաժեշտ է գլխուղեղի շտապ վիրահատություն Գերմանիայում։Անգելինան 1.5 ամսական էր, երբ առաջին անգամ հայտնվեց հիվանդանոցում։ Նորածինն անվերջ լաց էր լինում եւ անհանգստացած ծնողները նրան տարան հիվանդանոց։ Բժիշկները հայտնաբերեցին, որ երեխայի ուղեղում առկա է արյունազեղում, ինչն, ամենայն հավանականությամբ, ծնունդն ընդունող բուժկոլեկտիվի սխալների արդյունքում ստացված տրավմա էր։ Մեծ դժվարությամբ բժիշկներին հաջողվեց կանգնեցնել արյունազեղումը, բայց միեւնույն է Անգելինայի գլխուղեղի աջ կիսագնդում առաջացավ կիստոզ գլիոզ գոյացություն։4 տարիների ընթացքում կիստան մեծացել է 6 մմ-ով, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ է շեղվել է 6 մմ-ով։ Անգելինայի մոտ առկա է զուգամիտվող շլություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը։ Առկա է նաեւ ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն, այլապես նա կկորցնի ոչ միայն տեսողությունը... Վիրահատության համար պետք է 17 000 ԱՄՆ դոլար: Անգելինան ունի նաեւ վերականգնողական երկարատեւ բուժման կարիք` թե հիմա եւ թե վիրահատությունից հետո։ Վերականգնողական բուժումը ներառում է հատուկ մանկավարժ, հոգեբան եւ կինեզիոլոգ։Անգելինային աջակցողները միավորված են հետեւյալ ֆեյսբուքյան էջում։http://www.facebook.com/pages/Օգնենք-Փոքրիկ-Անգելինային/163485073803669 Դուք կարող եք օգնել փոքրիկ Անգելինային` գումար փոխանցելով հետեւյալ հաշվեհամարին.006-049472-001 (HSBC Բանկ Հայաստան)` դրամային հաշիվ:Անգելինայի ծնողների հեռախոսահամարներն են. 055 422020 – Արտակ, 096 702520 - Գոհար։ Tweet Դիտում՝ 2257