Պաշտպանը քննադատել է ՊԵԿ-ի կողմից պատասխանատվությունից խուսափելը

27.02.2013 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակն այսօր հաղորդագրություն է տարածել, որում քննադատել է  հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի խափանման հետ կապված Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) դիրքորոշումը:

«Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

Օրենսդրությունից մեջբերումները հետեւյալն են.
 
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)
 
«… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ»: (ՀՀ կառավարության թիվ 195-Ն որոշում)
 
«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար»: (ՀՀ կառավարության թիվ 1005-Ն որոշում)
 
«Հարկային մարմինը պարտավոր է Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին»: (ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի թիվ 120-Ա հրաման)
 
Ս.թ. փետրվարի 13-ին ՊԵԿ-ի կողմից գործարկվել է «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման» էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Գործարկվելուց հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։

Banks.amանդրադարձել է այս խնդրին անցյալ շաբաթ: Փետրվարի 20-ին կառավարությունից հայտնել են, որ հաշվետվությունների ուշացման արդյունքում հարկատուները վարչական տույժերի չեն ենթարկվի:

Դիտում՝ 1794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW