ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներդրել է «Փոխարկելի ավանդ» նոր ավանդատեսակ
27.02.2013 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներդրել է «Փոխարկելի ավանդ» նոր ավադատեսակ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին զսպել իրենց արտարժութային ռիսկերը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, ներդնելով «Փոխարկելի ավանդ» մեկ արժույթով` հաճախորդն իրավունք ունի ավանդի տեւողության ընթացքում գումար աշխատել փոխարժեքի տատանումներից եւ ցանկացած պահի, ցանկացած քանակությամբ փոխարկել այն մեկ այլ արժույթի` չկորցնելով կուտակված տոկոսագումարները:
«Փոխարկելի ավանդ»-ը նախատեսված է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց համար:
Փոխարկելի ավանդը կարող է ներդրվել եւ փոխարկվել հետեւյալ արժույթներով` AMD, USD, EUR եւ RUB: Փոխարկումը կատարվում է բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով: Ավանդը կարող է ներդվրվել 3-24 ամիս ժամկետով:
Ավանդների տոկոսադրույքը բոլոր արժույթների համար սահմանվում է այն ժամկետի տոկոսադրույքը, որ ժամկետով որ ներդրվել է տվյալ ավանդը:
Ավանդի տոկոսադրույքը ըստ արժույթների. ՀՀ դրամ` առավելագույնը մինչեւ 9%; ԱՄՆ դոլար` առավելագույնը մինչեւ 6%; եվրո` առավելագույնը մինչեւ 4%; ՌԴ ռուբլի` առավելագույնը մինչեւ 5%:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: