Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը, որին պատկանում է աշխարհի մեծությամբ երրորդ ծխախոտ արտադրող ընկերության՝ JT-ի (Japan Tobacco) բաժնետոմսերի 50%-ը, վաճառում է իր մասնաբաժնի մեկ երրորդը, հաղորդում է RBC-ն:Գործարքի ծավալը չի նշվում, սակայն, ելնելով բաժնետոմսերի ընթացիկ գնից, Ճապոնիայի կառավարությունը կարող է դրա արդյունքում ներգրավել մոտ $10.3 մլրդ:Բաժնետոմսերի վաճառքից հասույթը կուղղվի 2011թ. մարտին ցունամիից տուժած տարածաշրջանների վերականգնմանը:Հաղորդվում է, որ JT-ն ինքը նախատեսում է գնել այդ բաժնետոմսերը մի մասը ($2.65 մլրդ-ի): Գործարքի մանրամասները կհրապարակվեն մարտին:Japan Tobacco International-ը, որը JT-ի միջազգային բիզնեսն է, հայտնի է սպառողներին այնպիսի ապրանքանիշերով, ինչպիսիք են Camel-ը, Winston-ը, Mild Seven-ը, More-ը եւ Salem-ը: Tweet Դիտում՝ 2859