Դոլարային միլիարդատերերի թիվը Ռուսաստանում 2012-ին հասել է պատմական առավելագույնին՝ կազմելով 131, որոնց համախառն կարողությունը կազմում է $450 մլրդ, գրում է РБК-ն՝ վկայակոչելով CEO ամսագրի կազմած վարկանիշային աղյուսակը:2012թ. ՌԴ ամենահարուստ մարդը «Մետալոինվեստ»-ի եւ Ֆեյսբուքի համասեփականատեր, ծագումով ուզբեկ Ալիշեր Ուսմանովն է, որի կարողությունը գնահատվել է $18,7 մլրդ:Երկրորդ եւ երրորդ տեղերում են Վլադիմիր Լիսինը եւ Վիկտոր Վեկսելբերգը՝ համապատասխանաբար $17,2 ու $15,9 մլրդ-ական կարողություններով:Հայտնի քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը 2012-ի արդյունքներով իր կարողությամբ 5-րդ տեղում է Ռուսաստանում (15,25 մլրդ):Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց տասնյակը եզրափակում է ԼՈՒԿՕՅԼ-ի նախագահ, ծագումով ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովը ($12,03 մլրդ):Հատկանշական է, որ վարկանիշային աղյուսակում միանգամից 42 կետով առաջադիմել են Ռոսգոսստրախի համասեփականատերեր հայազգի Դանիլ եւ Սերգեյ Խաչատուրովները ($2.89-ական մլրդ)՝ զբաղեցնելով համապատասխանաբար 38-րդ եւ 39-րդ տեղերը: Tweet Դիտում՝ 2052