Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով, ՀՀ ամենաճանաչված բանկերն են ՎՏԲ բանկը` 38%, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը` 36% եւ Արդշինինվեստբանկը` 34%:«ՀՀ-ում գործող ի՞նչ բանկեր գիտեք» հարցին ի պատասխան հարցվածները հաճախ նշել են նաեւ Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը (30%), Արարատբանկը (29%), Յունիբանկը(28%), Ինեկոբանկը (25%) եւ Հայէկոնոմբանկը (24%): Հարցվածների կողմից ամենաքիչն են նշվել Մելլաթ, Արմսվիս եւ ԲՏԱ բանկերը:Բանկերը թվարկելիս հարցվողները առաջինը մտաբերել են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ (14%), ՎՏԲ (11%), Արդշինինվեստբանկ (9%) եւ Էյչ Էս Բի Սի Հայաստան (9%) բանկերը:Բանկային ծառայություններից օգտվող ռեսպոնդենտների 72%-ը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգը զարգացած է: Այն վստահելի է` 74%-ի կարծիքով: Բանկային համակարգի ամենամեծ թերությունը, ըստ բանկային ծառայությունները սպառողների, վարկավորման բարձր տոկոսադրույքներն են (20%): Որպես թերություններ հարցվածները նշել են նաեւ սպասարկման ցածր որակը (12%), հերթերի առկայությունը (8%), թղթարարությունը (3%), ծառայությունների թանկությունը (2%), վարկերի ձեւակերպման դժվարությունները (2%) եւ այլն:Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի վեցերորդ հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2012թ. հոկտեմբերին հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ:Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները եւ գնահատել բանկային ծառայությունները: Banks.am-ը առաջիկա օրերին կներկայացնի հետազոտության այլ մանրամասներ: Tweet Դիտում՝ 12389