Տնտեսագետ. լավ շանս կա ձերբազատվել օլիգարխների «արջի ծառայություններից»

12.02.2013 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս նախագահական ընտրությունները լավ շանս են գործող նախագահի համար ձերբազատվել օլիգարխների «արջի ծառայություններից», այսօր ասել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին այն մասին, որ օլիգարխիայի հետ սերտաճած իշխող վարչակազմը էական քայլերի չի դիմում ներմուծման ոլորտում մենաշնորհները կոտրելու ուղղությամբ, Թաթուլ Մանասերյանն ասել է, որ այս նախագահական ընտրությունները, երբ գործող նախագահն, ըստ էության, չի առնչվում սուր մրցակցության հետ, հիանալի շանս է ազատվել այն խմբավորումներից, որոնք գործարար դասվելուց բացի նաեւ վարչական ռեսուրսներ են կիրառում սեփական շահերի օգտին:

Որպես օրինակ բերելով Carrefour միջազգային մանրածախ առեւտրի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու հետ կապված  դժվարությունները, Թաթուլ Մանասերյանը կարեւորել է այս ընկերության մուտքը Հայաստան, որն «իր հետ նոր բիզնես-մշակույթ կբերի եւ կխթանի այսօր Հայաստանում ճահճացող խոշոր բիզնեսը»:

«Օլիգարխիկ համակարգերն ի վերջո պետք է կոտրել եւ անել դա օրինական ճանապարհով», - ասել է տնտեսագետը:

Դիտում՝ 1372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW