«Ռոսագրոլիզինգ»-ը Հայաստանում մասնաճյուղ կբացի

11.02.2013 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռոսագրոլիզինգ»-ը մտադիր է Հայաստանում եւ Ղրղըզստանում մասնաճյուղեր բացել, ասել է ընկերության ղեկավար Վալերի Նազարովը:

Նրա խոսքով, Հայաստանում եւ Ղրղըզստանում մասնաճյուղերի բացումը «Ռոսագրոլիզինգի» կանոնադրական կապիտալի աճ է պահանջում: 8,5 մլրդ ռուբլու հայտն այժմ քննարկվում է համապատասխան նախարարություններում:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը մեկ տարի առաջ, 2012 թ. փետրվարին, Երեւանում քննարկել էին Հայաստանում «Ռոսսելխոզբանկի» եւ «Ռոսագրոլիզինգի» գործունեություն ծավալելու վերաբերյալ հարցերը:

Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ նշում էր, որ համատեղ աշխատանքային խումբը մեկ ամսվա ընթացքում կհամաձայնեցնի Հայաստանում բանկի եւ լիզինգային ընկերության ներկայացուցչությունների բացման մանրամասները,  որից հետո վերջնական որոշում կկայացվի:

Դիտում՝ 4165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW