NASDAQ OMX խմբի Բալթյան շուկաների զարգացման բաժնի ղեկավար Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամ, հայտնել են բորսայում: Ինդարս Ասչուկսը իր կարիերան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում սկսել է 2001թ.-ից, որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի (նախկինում՝ Ռիգայի Ֆոնդային Բորսա) ռազմավարական ծրագրերի ղեկավար, որից հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է բորսայական ծառայությունների բաժինը, ինչպես նաեւ ընդգրկվել է Ռիգայի Ֆոնդային Բորսայի եւ Լատվիայի Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհուրդներում: Ինդարս Ասչուկսը նաեւ հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի Կառավարման խորհրդի փոխնախագահ, իսկ 2011թ. նոյեմբերից՝ նաեւ Լատվիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհրդի նախագահ:Նա ավարտել է Ռիգայում Ստոկհոլմի Տնտեսագիտության Դպրոցը եւ ունի Մագիստրոսի կոչում Լատվիայի Համալսարանի կողմից: Tweet Դիտում՝ 2707