Ինտերնետ բանկինգը ՎՏԲ-ում արդեն հասանելի է ֆիզանձանց համար

01.02.2013 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Ինտերնետ բանկինգ» ծառայությունը:

Ծառայության շնորհիվ բազմաբնույթ վճարումների իրականացումը, քաղվածքների դիտումը, ավանդների ձեւակերպումը, վարկերի մարումը եւ բանկային այլ պահանջված ծառայությունները հաճախորդները կարող են իրականացնել առանց բանկ այցելելու:

Ինտերնետ-բանկինգ ծառայությունը թույլ կտա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին կատարել հետեւյալ գործարքները`

•    հետեւել հաշիվներին եւ նրանց ցանկացած շարժին;
•    կատարել դրամական փոխանցումներ եւ վճարումներ;
•    ակնթարթորեն փոխանակել արտարժույթ;
•    կատարել ինտերնետի, բջջային կապի, կոմունալ ծառայությունների եւ այլ հաստատությունների ծառայությունների վճարումներ;
•    վճարել տուգանքներ, տուրքեր, այլ պետական կառույցների ծառայությունների վճարներ;
•    ներդնել եւ ցանկության դեպքում համալրել ավանդ;
•    մարել վարկեր;
•    պատվիրել դեբետային քարտեր եւ իրականացնել դրանց կառավարումը:
Ինտերնետ-բանկինգ ծառայության հիմնական առավելություններն են `
•    աշխատաժամանակի եւ միջոցների խնայում;
•    դրամական միջոցների կառավարման բարձր օպերատիվություն եւ անվտանգություն;
•    Բանկի աշխատանքի ռեժիմից կախվածության ազատում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ինտերնետ-բանկինգը չի պարտադրում հատուկ ծրագրերի առկայություն եւ ունի հարմար ինտերֆեյս: Ինտերնետ-բանկինգ ծառայության ակտիվացման համար պետք է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ եւ ձեւակերպել համապատասխան դիմում: Դրանից հետո հաճախորդին տրամադրվում է տոկեն, մուտքանուն եւ ծածկագիր Ինտերնետ-բանկինգ համակարգ մուտք գործելու համար:

Դիտում՝ 4026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW