ՀՀ բանկային համակարգը առաջատարն է ԱՊՀ-ում օտարերկրյա կապիտալի մասնաբաժնով, որը կազմում է երկրի ընդհանուր բանկային ակտիվների 67%-ը: Այդ մասին վկայում է Ամերիկյան Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (National Bureau Of Economic Research, NBER) աշխարհի 180 երկրների բանկային համակարգերի վերաբերյալ զեկույցը:ԱՊՀ երկրներից զեկույցում ներառված են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Մոլդովան: Մեդիամաքս-ը զեկույցից առանձնացրել է ԱՊՀ երկրների բանկային համակարգերը բնորոշող առանձին աղյուսակ՝ համեմատության համար ընդգրկելով այնտեղ նաեւ Լիտվան եւ Էստոնիան: Այսպես` բանկային ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությամբ (46%) Հայաստանը զիջում է ԱՊՀ մյուս երկրներին՝ բացառությամբ Տաջիկստանի (25%), 100 հազ. բնակչության հաշվով բանկերի քանակով (0,7) մոտ է Ռուսաստանին եւ Լիտվային, TOP-5 բանկերի ակտիվների մասնաբաժնով (46%)՝ առանձնանում է համակարգում ակտիվների ցածր կենտրոնացվածությամբ, պետական բանկերի բացակայությամբ եզակի է ԱՊՀ-ում, իսկ համակարգում օտարերկրյա կապիտալի մասնաբաժնով (67%)՝ առաջ է անցել զեկույցում ընդգրկված մյուս ԱՊՀ երկրներից: Պետություն Բանկային ակտիվներ / ՀՆԱ հարաբերակցությունը (%) 100 հազ. բնակչության հաշվով բանկերի քանակը TOP-5 բանկերի ակտիվների մասնաբաժինը (%) Պետական բանկերում ակտիվները Օտարերկրյա բանկերում ակտիվները Մեկ բանկի հաշվով պրոֆ. վերահսկողներիթիվը Հայաստան 46 0.7 46 0 67 1.7 Ռուսաստան 75 0.7 48 41 18 4.3 Ուկրաինա 100 0.4 37 17 48 1.8 Բելառուս 77 0.3 84 72 27 4.2 Ղազախստան n/a 0.2 72 23 17 1.1 Տաջիկստան 25 n/a 84 14 6 n/a Մոլդովա 60 0.4 69 13 42 3.1 Լիտվա 86 0.6 80 0 81 3.1 Էստոնիա 140 1.3 93 0 99 3.9 Զեկույցում ընդգրկվել է նաեւ համակարգի վերահսկողության մակարդակը բնորոշող ցուցանիշ՝ մեկ բանկի հաշվով պրոֆեսիոնալ վերահսկողների թիվը (1,7), որով Հայաստանը մոտ է Ուկրաինային:Մեկ մարդու հաշվով բանկերի թվով աշխարհում առաջատարն են հայտնի օֆշորային գոտի հանդիսացող Կայմանյան կղզիները (437,5 բանկ 100 հազ. բնակչի հաշվով), իսկ բանկային ակտիվներ/ՀՆԱ ամենամեծ հարաբերակցությունը Լյուքսեմբուրգում է (2000%): Բանկային վերահսկողության խստությամբ հավասարը չունի Կոլումբիան, որտեղ մեկ բանկին բաժին է հասնում 25 վերահսկող: Tweet Դիտում՝ 4736