Արդշինինվեստբանկի հաճախորդ «Թօփ Մոտորս» ՍՊԸ պատվերով բանկը ապահովում է փաստաթղթային ակրեդիտիվների թողարկումը` հօգուտ ճապոնական «Մազդա Քորփորեյշն» ընկերության, որոնց շրջանակներում 2013թ. հունվարից մեկնարկել են Մազդա ավտոմեքենայի նորագույն մոդելների առաքումները Հայաստան: Բանկն ակրեդիտիվները հաստատվում են առաջնակարգ արտասահմանյան բանկերի կողմից, ինչի շնորհիվ հայաստանյան ներմուծողը հնարավորություն է ստանում իրականացնել պայմանագրով նախատեսված ապրանքի դիմաց վճարումը իր համար արտոնյալ` հետաձգված վճարման պայմաններով, հայտնել են բանկում: Միաժամանակ, բանկի մեկ այլ հաճախորդ հանդիսացող «Ռոյալ Մոտորս» ՍՊԸ պատվերով, Արդշինինվեստբանկը երաշխավորել է ճապոնական Սուզուկի ապրանքանիշի նորագույն ավտոմեքենաների պարբերական առաքումները Հայաստան:«Արդշինինվեստբանկը բարձր է գնահատում իր հաճախորդների արտաքին տնտեսական գործարքների առեւտրային ֆինանսավորման ներուժը, եւ, ելնելով յուրաքանչյուր գործարքի կառուցվածքի առանձնահատկություններից, մշակում է ֆինանսավորման առավել արդյունավետ սխեմաներ, որոնք թույլ են տալիս ներմուծողներին իրականացնել ապրանքների ներմուծումը հետաձգված վճարման պայմաններով` առանց սեփական շրջանառու միջոցների շրջանառությունից դուրս բերման», - հայտնել են բանկում: Tweet Դիտում՝ 5028