Արդիականացվելու են հարկային ու մաքսային համակարգերը, ասել է ՀՀ նախագահը

26.01.2013 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան ասել է, որ «հետեւողականորեն զարգանալու եւ արդիականացվելու են հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը տնտեսության մեջ»:

Նախագահն այդ մասին ասել է Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

«Տեղական եւ օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը պետք է վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն եւ օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը լինելու է առարկայական, տեսանելի եւ շոշափելի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա վստահեցրել է, որ շարունակվելու է տնտեսության արդիականացման ուղղությամբ աշխատանքը, ինչը նշանակում է նաեւ մրցակցային պայմանների հետեւողական բարելավում: Բիզնեսի համար հարմարավետ միջավայրի ստեղծման ուղղությամբ ջանքերը եւս, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, լինելու են շարունակական եւ հետեւողական:

Դիտում՝ 1791

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW