Գնաճը Հայաստանում 2012-ին կազմել է 2.6%
28.12.2012 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


2012-ի դեկտեմբերին 2011թ. նույն ամսվա համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 3.2%, իսկ 2012թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա հետ համեմատ աճել են 2.6%-ով (հունվար-նոյեմբերին՝ 2.5%-ով):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-դեկտեմբերին արձանագրվել է սպառման ապրանքների 2.8%, պարենամթերքի՝ 2%, ոչ պարենային ապրանքների՝ 4.6% եւ ծառայությունների սակագների 2,1% աճ, հաղորդում է Մեդիամաքսը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեկտեմբերին արձանագրվել է սպառման ապրանքների 3.7%, պարենամթերքի՝ 3%, ոչ պարենային ապրանքների՝ 5.7% եւ ծառայությունների սակագների 2.1% աճ:
Դեկտեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա հետ համեմատ աճել են 2.1%-ով: Ընդ որում, 2012թ. նոյեմբերի հետ համեմատ սպառման ապրանքների գներն աճել են 2.9%-ով, սննդամթերքի գները՝ 4%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գների եւ 0.4% աճ, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով:
2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում
արձանագրվել է պարենային ապրանքների 4.0% գնաճ, ինչը հիմնականում մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 5.3-31.2% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 12-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.2% գնաճ, իսկ մեկում` 5.0% գնանկում:
2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է գեղահարդարման` 0.4%,
անձնապիտո ապրանքների` 0.4%, դեղամիջոցների`0.7%, տեքստիլեղենի` 0.8%, հագուստի եւ գործվածքի` 1.1%, շինանյութերի` 1.3%, վառելիքի` 1.4%, մշակույթի ապրանքների` 8.7% գնաճով:
2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի 0.1% գնանկում: 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.4% եւ 6.7%-ով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: