Տ. Դավթյան. Ներդրողներին հետ է պահում միայն մեր փոքր շուկան

26.12.2012 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում խոշորածավալ նախագծեր իրականացնելու հարցում հավանական ներդրողներին հետ է պահում միայն ցածր գնողունակությամբ ներքին շուկան, այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ըստ նրա, հավանական ներդրողների հետ բանակցությունները ցույց են տվել, որ ե՛ւ մեր գործարար միջավայրը, ե՛ւ քաղաքական կայունությունը ոչ մի կասկած չեն հարուցում, եւ միակ հանգամանքը, որն իրենց հետ է պահում, փոքր եւ ցածր գնողունակությամբ ներքին շուկան է:

«Կարող եմ թվարկել բազմաթիվ երկրներ, որտեղ ե՛ւ գործարար, ե՛ւ քաղաքական միջավայրը զգալիորեն զիջում են Հայաստանին, սակայն դուք այնտեղ կհանդիպեք բազմաթիվ խոշոր բրենդներ եւ դա՝ ի հաշիվ մեծ ներքին շուկայի: Եթե Շվեյցարիայի եւ Բելգիայի պես փոքր շուկաներն այդ հարցը լուծում են տարածաշրջանային ինտեգրման հաշվին, ապա մենք պարզ պատճառներով զրկված ենք այս հնարավորությունից», - ասել է Տիգրան Դավթյանը:

Ըստ նախարարի, ելքը ստեղծված իրավիճակից եվրաինտեգրումն է եւ մերձեցումը ԱՊՀ շուկաների հետ:   

Տիգրան Դավթյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել այս տարվա 9 ամիսներին արձանագրված ՀՆԱ 7,6% աճից եւ վերջին վիճակագրական տվյալներից, նշելով, որ տնտեսական աճին արդյունաբերության նպաստման չափը կազմել է 1.5, իսկ ծառայություններինը` 3.2 տոկոսային կետ:

«2012թ. 9 ամիսների տվյալներով արդյունաբերության աճին առավելագույնը նպաստել է մշակող արդյունաբերությունը, իսկ վերջինիս ենթաճյուղերից` սննդամթերքի արտադրությունը (ներառյալ խմիչքներ) եւ  մետաղագործական արդյունաբերությունը: 9 ամիսների տվյալներով իրացվել է արտադրված արդյունաբերական արտադրանքի 97.3%-ը, որի 39.5%-ն ուղղվել է արտահանմանը (աճը` 13.1% )», - ասել է նախարարը:

Դիտում՝ 1563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW