Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է առաջին քարտային կայքը Հայաստանի բանկային ոլորտում` www.cards.acba.am հասցեով, այսօր հայտնել են բանկից: Կայքը բանկի քարտապաններին եւ քարտային ծառայություններով հետաքրքրվող անձանց հնարավորություն է տալիս ստանալ բազմակողմանի տեղեկատվություն բանկի քարտային ծառայությունների մասին, ինչպես նաեւ նոր քարտեր ստանալու համար դիմել online եղանակով: Ցանկացած այցելու կարող է բանկային քարտերի հետ կապված իրեն հետաքրքրող հարցը հղել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնագետներին, որոնք հասանելի են կայքում գործող Online Chat-ի միջոցով: Կայքում տեղակայված բանկի բանկոմատների ցանկին ծանոթանալուց բացի, քարտապանները կարող են նաեւ նշել իրենց գտնվելու վայրը քարտեզի վրա, որից հետո համակարգը ցույց կտա մոտակա բանկոմատը եւ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը: Կայքում օգտագործվել են նոր լուծումներ, որոնց շնորհիվ ArCa, Visa եւ MasterCard քարտեր սպասարկող հայաստանյան ցանկացած ընկերություն կարող է ինքնուրույն տեղադրել թե` կարճաժամկետ եւ թե` երկարաժամկետ առաջարկներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ArCa, Visa եւ MasterCard քարտապանների համար` անմիջապես հասանելի դարձնելով տվյալ առաջարկը իր թիրախային խմբի համար:Այսպիսով, բանկը հնարավորություն է ընձեռում իր ավելի քան 125.000 քարտապաններին եւ ընկերություններին հանդիպել միմյանց ACBA Shopping Zone-ում, որտեղ քարտապանները կարող են ծանոթանալ եւ օգտվել օրեցօր ընդլայնվող զեղչերից, հատուկ ու թեժ առաջարկներից:ACBA Shopping Zone ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 15-ից գործարկվել է առաջին «Ընթացիկ ակցիան», որի շնորհիվ բանկի քարտապանները կշահեն թվով 25 5-օրյա ուղեգրեր դեպի Ծաղկաձոր` 2 անձի համար: Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ www.cards.acba.am հասցեով: Tweet Դիտում՝ 2935